Երևանում մարտի 29-ի երեկոյան, 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
