«Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,-Iravaban.net-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
Տարոն Մարգարյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին: