Մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝
- նույնականացման քարտը,
- կենսաչափական անձնագիրը,
- ոչ կենսաչափական անձնագիրը,
- անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,
օտարերկրյա քաղաքացիների համար`
- Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,
- մշտական կացության քարտը,
- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,
քաղաքացիություն չունեցող անձանց համար`
- Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
- ժամանակավոր կացության քարտը,
- մշտական կացության քարտը,
- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
փախստական ճանաչված անձանց համար`
- կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: