Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։
Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանն ունի նաև ՀՀ քաղաքացիություն, իսկ այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,-նշել է նա։