Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հանրահավաքի ժամանակ անդրադարձավ մամուլում շրջանառվող ձայնագրությանը։
«Հիմա էլ ձայնագրել են, ասում են՝ հլը տեսեք՝ ինչ է խոսում, ահաբեկում է։ Ուրեմն բարձրաձայնում եմ, դա կոչվում է Արհեսատական բանականություն։ Էն օրն էլ դու թուրքերեն էիր խոսում, Նիկոլ։ Հիմա դա ո՞նց հասկանանաք։ Հիմա դա դու իսկակա՞ն էիր խոսում, թե Արհեստական բանականությունն էր»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրու նախկին քաղաքապետ, Գյումրու ավագանու թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ:
Նշենք, որ համացանցում էր հայտնվել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու: