Մարիաննա Բաղինյանին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրելու համար նախատեսված քվեարկությանը 107 պատգամավորներից որևէ մեկը չի մասնակցել։
Այս անգամ էլ ԿԿՀ անդամ չի ընտրվել։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկմանը մասնակցում էր 3 պատգամավոր և նիստը նախագահող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մարիաննա Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ։