Երևանի ավագանին նոր անդամ ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 21-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու անդամ Նարեկ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում արձանագրել է, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեւիկ Գեւորգի Բլեջյանցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել