Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հին երևանցու փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,-նշվում է հայտարարության մեջ: