«Ձեններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ». Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա խնդրեց, որպեսզի վարչապետը ներկայացնի համաձայնեցված համաձայնագրի այն դրույթները, որոնք չեն հրապարակվել։

«Շատ է խոսվում, բայց գոնե ընդհանրական կարո՞ղ եք ասել մեր ժողովրդին, որ չկա այնտեղ մի բան, որը վերաբերում է միայն Հայաստանին և, եթե զիջման տրամաբանությամբ ենք գնում, ապա Ադրբեջանի Հանրապետությունը 17 կետով էլ զիջել է»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, եթե հարցը դիտարկեն պատմական Հայաստանի տեսանկյունից, ապա կարող են ասել, որ դա զիջում էլ է, կապիտուլյացիա էլ է։

«Եթե խոսքը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքին, որևէ բան չի զիջվել։ Մենք մեզ հարց չենք տալիս, թե Ղարաբաղի հարցն ինչի՞ չի լուծվել։ Ես ձեզ կարող եմ ասել։ Որովհետև 2018 թվականի դրությամբ սեղանին է եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին, մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որն արտահայտվել է ամենատարբեր ուղերձներում, էդ իրադրությունից դուրս գալու համար մենք պետք է զիջեինք, հետո էլի զիջեինք, հետո էլի զիջեինք։ Սերժ Սարգսյանն առաջինն էր, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ և ասաց՝ կապիտուլյացիա։ Այն բանակցային բովանդաությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, չկար որևէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լիներ ձևակերպել, այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Եթե կար, թող այդ գործողությունն աներ։

Թիվ մեկ կապիտուլյանտը, որը բերել, պորցեսը հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք, բացի այն, ինչ ինքն անվանում է՝ կապիտուլյացիա, չկար»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել