Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր է, որ, երբ հայկական և ադրբեջանական կողմերը միջազգային ատյաններից հետ վերցնենք հայցերը, ադրբեջանական կողմը նոր հայց չի ներկայացնի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարցը իրավաբանական է և խնդրեց հարցն ուղարկել գրավոր։
Հովիկ Աղազարյանը արձագանքելու իրավունք պահանջեց և հորդորեց Նիկոլ Փաշինյանին, կրթվելու շրջանակներում, կարդալ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի այն հատվածը, որն ինքը մեկ անգամ մեջբերել է ՔՊ-ի նիստի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։