«Աշոտիկ Կամավոսյանին առաջին անգամ տեսել եմ առերեսման ժամանակ»․ Հովիկ Աղազարյանը՝ Աննա Վարդապետյանին

Ազգային ժողովն այժմ քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Հարցը խորհրդարանում ներկայացնում է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշեց, որ այս գործը որևէ կապ չունի ավելի վաղ հայտարարված, Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք բացահայտելուն։

Հիշեցնենք, որ Աղազարյանը հեռացվել էր ՔՊ կուսակցությունից ըստ ՔՊ-ի՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»:

Այնուհետև Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս ԱԺ ՔՊ խմբակցությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել