«Վառեմ-մարեմ»-ի շենքը դուք չեք վերակառուցում, բա, լա՞վ չէ, որ այսպիսի մարդիկ եկել են և այդ շենքերը վերակառուցում են։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ երկիրը կենտրոնացրել են Երևանում։
«Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դատի ենք տալու, որպեսզի վերադարձնենք մեր ունեցվածքը։ Երկրաշարժից հետո էդ միլիարդները որոնք եկան որպես օգնություն, բոլորը տարան։ Ինչքան շինմատերիալ էր թափված Գյումրիի փողոցներում, որ երկու Հայաստան կկառուցվեր, բոլորը տարան։ Մեքենասարքավորումները բոլորը վաճառեցին։ Մի խոսք կա՝ «առաջ մորթուս, հետո՝ որդուս», լավ ձեր մորթին, էդքան ձեզ տարաք, բայց գոնե մեր հասանելիքը տվեք, գետինը մտնեք, իսկականից։ Էսպես էլ թալան կլինի՞»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ իրենք 37 տարի է, ապրում են աղքատության մեջ, քանի որ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է․ «Գյումրուն և Շիրակի դաշտավայրին պետք է աշխատատեղ»։
Մանրամասները՝ տեսանյութում։