Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 25-ին, շարունակվում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատակոչված վկա Տիգրան Անտոնյանը հայտնեց, որ դատական նիստի մասնակիցներից որևէ մեկի հետ բարեկամական կապ չունի, Աղվան Հովսեփյանին էլ ճանաչում է վաղուց։
Վկան հայտնեց՝ գործով ընդհանրապես չի հարցաքննվել, տեղյակ չէ՝ ինչի համար են իրեն դատարան հրավիրել։
Նախագահող դատավորի հարցին, թե գործի հետ կապված ինչ հանգամանք է հիշում, ինչ կարող է հայտնել, վկան պատասխանեց․ «Ես մենակ կարող եմ ասել՝ էնքան շնորհակալ եմ Աստծուն, որ էս ձև մարդու հետ եմ հանդիպել․ բարձր ճաշակի տեր մարդ ա, բարձր ճաշակի, արվե՛ստ։ Դրա համար ես շատ շնորհակալ եմ Աստծուց էլ, Աղվան Գառնիկիչից էլ․ սովորել եմ, ահագին բան եմ սովորել»։
Մանրամասները՝ տեսանյութում։