Ընդդիմադիր խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որի ընդունման դեպքում կբարձրացվի նվազագույն կենսաթոշակը

«Հայաստան խմբակցությունը նախաձեռնել էր օրենքի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է, որպեսզի 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսեկան արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսեկան արժեքից»,-այս մասին այսօր՝ մարտի 25-ին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Առաջարկվում է նաև, որ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, նրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասություն վերապահվի ՀՀ կառավարությանը։ Ընդ որում, որպես հաշվարկի հիմք առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն, ըստ որի՝ հիմքում պետք է դրվեր նախորդ տարվա 3-րդ եռամսյակի ընթացիկ գներով հաշվարկված սպառողական և պարենային զամբյուղի արժեքները»,-ասաց Մինասյանը։

Նշենք, որ ըստ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թվականի հունվար-դեկտեմբերին» զեկույցի, համաձայն Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի, 2024 թվականի 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը կազմում է 40978 դրամ, իսկ սպառողական զամբյուղների արժեքը՝ 75811 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել