«Վարդան Ղուկասյանի տեղը գաղութում է». Ալեն Սիմոնյան

«Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկն այլ կարծիք ունի՞, որ Վարդանիկը, Մարտունը և մնացածը ներկայացնում են նախկին իշխանությունները»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշել է, որ իրենք վարկանիշների մասին խոսելու կարիք չունեն. «Ես հավատում եմ գյումրեցու իմաստությանը և գիտեմ, որ նա բոլորին լավ է ճանաչում, բոլորի ձևերը լավ գիտի»:

Անդրադառնալով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ՔՊ-ականներին ուղղված առաջարկին՝ «Եկեք գնանք գաղութ, տեսնենք՝ ով լավ տղա կդառնա», Սիմոնյանն ասել է. «Նախ և առաջ նա չի հասկացել, թե որտեղ է հայտնվել: Իսկ իր տեղն իրոք գաղութում է, ինձ այդպես է թվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել