Վարորդական իրավունք ունեցող անձանց տրվել է տարեկան 9 միավորի փոխարեն 13 միավոր, և մի քանի իրավախախտումներով, որոնք ՃՏՊ-ի առաջացման վտանգ են պարունակում, կամ դրան նպաստող առավել տարածված իրավախախտումներ են, դրանցով բալային միավորների շեմը բարձրացվել է, որը և հավասարեցվել է այն վիճակին, ինչը եղել է նախկինում։
Այս մասին այսօր՝ մարտի 25-ին՝ ԱԺ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Նախագծի քննարկման ընթացքում տիկին Զարուհի Բաթոյանը առաջարկություն է ներկայացրել՝ դիտարկել ևս երկու իրավախախտում, որպես տրանսպորտային պատահարների առաջացման պատճառ՝ դա հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելն է կամ լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտումը։ Մենք համաձայնության ենք եկել, և այս մասով տուգանքի չափն է ավելացվել, և բալային միավոր է դրվել` յուրաքանչյուր իրավախախտման համար 1 բալ»,-նշեց նա։