Ի՞նչ կենսագրություն ունի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը

Արդարադատության նախարարի 2025թ. փետրվարի 11-ի հրամանով Գարիկ Ծատուրյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծնվել է 1989թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքում:

2006-2012թթ. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Ֆիզկուլտուրա և սպորտ» մասնագիտության բակալավրի աստիճան:

2015-2017թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կառավարում» մասնագիտության մագիստրոսի աստիճան:

2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում:

2014-2015թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի առաջատար մասնագետ:

2015-2015թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ:

2015-2016թթ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ:

2016-2017թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ:

2017-2017թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ:

2017-2019թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ:

2019-2019թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ:

2019-2019թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ:

2019-2020թթ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ:

2020-2021թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ:

2021-2021թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ:

2023-2023թթ. ՀՀ ՊԵԿ – ՆԱՎ բաժնի գլխավոր մաքսային տեսուչ:

2023-2024թթ. ՀՀ ՊԵԿ – ՆԱՎ օպերատիվ բաժնի պետի տեղակալ:

2024-2025թթ. ՀՀ ՊԵԿ – ԷԱՕՏԻՓՎ ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել