ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը.
«ՀՀ ԱԺ առաջիկա նիստերին օրվա կառավարիչների կողմից ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը ֆրակցիան չի մասնակցելու։
Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար գործիք դարձած ՀՀ իրավապահ համակարգի գործողությունների քաղաքական գնահատականները տրված են ՀՀԿ Գործադիր մարմնի սույն թվականի մարտի 12-ի և մի շարք այլ հայտարարություններում»։
Հայտարարություն էր տարածել նաև Տարոն Մարգարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ անելով՝ չմասնակցել նիստին։
Ավելի վաղ փաստաբան Բենիկ Գալստյանը հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում է զուտ քաղաքական բնույթ և իրավաբանության հետ որևէ հատման գիծ չունի: