Դատվածությունը կարող է ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից ձեզ մեկընդմիշտ զրկել․ ԱՄՆ դեսպանատուն

Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից ձեզ մեկընդմիշտ զրկել, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Նույնիսկ ոչ ծանր հանցանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ։ Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են քրեական հաշվառումների տվյալները և նրանք դիտարկում են նախկին խախտումների ու ձերբակալությունների մասին տվյալները։

Դիմումի մեջ և հարցազրույցի ընթացքում հայտնեք բացառապես ճշմարտությունը․ սուտ ասելու պարագայում ձեր հանդեպ կսահմանվի մուտքի արգելք»,-նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել