Էսօր խոսել ենք Ռուսաստան, Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, որ ես անցնում եմ քաղաքապետ, դրանից հետո համատեղ գործարաններ է բացվում Գյումրի քաղաքում՝ ռուսների հետ միասին։ Այս մասին Գյումիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է քաղաքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա խոստացավ ընտրվելու դեպքում Գյումրիում նոր աշխատատեղեր բացել, խոստացավ Գյումրիում ևս մեկ հիվանդանոց կառուցել։
«Մինչև երաշխիք չունենայի, չէի կարող բարձրաձայնել։ Պայմանավորվել եմ Ռուսաստանի հետ, Մոսկվայի լավագույն հիվանդանոցների հետ պայմանագիր ենք կնքում, բացում ենք հիվանդանոցը»,-նշել է Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։