Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ կանխատեսվում է մագնիսական փոթորիկներ մարտի 23-ին։
«Պլազմային ամպի ժամանումը, որի հետ կապված է գեոմագնիսական իրավիճակի սպասվող վատթարացումը, Երկրի ուղեծիր, ըստ հաշվարկների կանխատեսվում է Երևանի ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 04-ին։ Այդ գեոմագնիսական լարվածության հետ կապված ընդհանուր տևողությունը կկազմի ավելի քան 30 ժամ: ❗️Ամենաուժեղ մագնիսական փոթորիկները սպասվում են Երևանի ժամանակով ժամը 04:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, առավելագույնը՝ առավոտյան ժամը 09:00-ին: Այս պահին փոթորկի ամենահավանական մակարդակն համարվում է G3 (ուժեղ): Ավելի բարձր G4 մակարդակի հասնելու հավանականությունը մոտ 10% է:
Նախնական՝ փոթորիկների ֆոնին, հնարավոր է, բևեռափայլի գոտու իջեցում մինչև 50-55 աստիճան աշխարհագրական լայնություններ, այսինքն՝ մինչև Մոսկվա նույնիսկ ավելի ցածր։
Ի՞նչ ախտանշաններ են լինում մարդկանց մոտ մագնիսական փոթորիկների ժամանակ:
Մագնիսական փոթորիկները ամենամեծ ազդեցությունն ունեն եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց, տարեցների, քրոնիկ հիվանդների և հղիների վրա։ Մագնիսական փոթորկի ախտանիշները կարող են շատ տարբեր լինել, բայց ամենատարածվածներն են.
գլխացավ
գլխապտույտ
սրտխառնոց և փսխում
ցավ հոդերի և մկանների մեջ
ջերմություն
բարձր արյան ճնշում
անքնություն.
Նման օրերին լուրջ հիվանդությունները հազվադեպ են և մարդկանց մեծամասնության համար փոթորիկները անցնում են առանց առողջական լուրջ հետևանքների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։