«Կոչ եմ անում բոլորին, սկսած Արցախի նախագահից, գալ ՔԿ-ի դիմաց»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ իր դեմ սկսել է արշավ, ինչպես նաև մամուլում իր մասին նյութեր են տարածվել, որոնք, ըստ իրեն՝ իր հետ որևէ աղերս չունեն։

Նա ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ իր նկատմամբ արշավը սկսվել է այն բանից հետո, երբ ինքը սկսել է պաշտպանել Տիգրան Ուլուբաբյանի շահերը։ Նա համոզմունք է հայտնում, որ տեղի ունեցողը կապված է նաև այն փաստի հետ, որ ինքն արցախցի է։

Ռոման Երիցյանը կոչ արեց արցախցիներին և Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, մարտի 23-ին, ժամը 14։00-ին բողոքի ակցիա իրականացնել Քննչական կոմիտեի դիմաց։

«Վաղը բոլորս հավաքվում ենք Քննչական կոմիտեի դիմաց, հավաքվում ենք ոչ միայն Տիգրանի, նաև ինձ համար, ինչպես նաև արցախցիների դեմ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի համար։ Մեր դժգոհությունն ենք արտահայտելու արցախցիների նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքին։ Եթե սրա համար չհավաքվեք, ապա մարտի 29-ին նախատեսվող հավքը, 40+10 հազար դրամների համար, ոչ մի հետևանք չի ունենալու։ Մենք հավաքվում ենք, որ ցույց տանք՝ արցախցիների ձայնը ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեն։ Առաջին հերթին այս ամենի դեմ պետք է դուրս գա Արցախի նախագահն ու մյուս պաշտոնատար անձինք»,-ասաց նա։

Ռոման Երիցյանն ասաց, որ երթ է լինեելու ՔԿ-ից դեպի Ներքին գործերի նախարարություն։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին և 15-ին, Տիգրան Ուլուբաբյանը հրավիրվել է Ոստիկանության Վանաձորի բաժին, նրան հայտնել են, թե կապ ունի ավազակային հարձակման հետ:

Հետագայում Տիգարն Ուլուբաբյանը պատմել է, որ ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը: Նա նշել է, որ իրեն մի քանի հոգով ծեծել են, բացի այդ հայոյանքներ են հնչեցրել նրա հասցեին։ Տիգրան Ուլուբաբյանի շահերը պաշտպանում է Ռոման Երիցյանը։

Նշենք, որ դեպի առնչությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ արցախցիների նկատմամբ որևէ խտրական մոտեցման մասին խոսք չի կարող լինել․ «Ենթադրյալ տուժողի խոսքերով՝ իրեն 8 հոգով ինտեսիվ ծեծի են ենթարկել, այս հարցի քննությունը ևս քննությունը պիտի տա, բայց պիտի նշեմ, որ դատաբժշկական փորձաքննություն եղել է։ Ուլուբաբյանի կողմից հայտարարված՝ իր նկատմամբ կատարված գործողությունները փորձագետները չեն հաստատել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել