Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է. ԱՍՀՆ

Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։
Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։
Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք ԶԵՐԾ ՄՆԱԼ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել