Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վազգեն Սարգսյան փողոցում․ նշված ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան – Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան – Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել