«Հայաստանի կոմունիստական կուսակցության» Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը այսօրվա քարոզարշավի ժամանակ անդրադարձավ իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքներին ու բարեփոխումներին։ Նա հայտնեց՝ րկրի վիճակն այսօր տեսնելով չէր ձեռնպահ մնալ՝ չնայած նրան, որ հնարավորություն ունի ընտանիքի հետ հեռանալ քաղաքից։
«Այս ճակատագրական պահին Արցախյան պատերազմում տեսնելով, թե ինչ սկզբունքով առաջնորդվեցին ՀՀ ղեկավարները, ոնց հանձնեցին Արցախը, և այսօր թուրքերի, ադրբեջանցիների և օսմանյան թուրքերի հրամանները ոնց են վախվորած կատարում, ոնց են գլուխները կախած ուզում Սահմանադրությունը փոխել, Սյունիքի հարցն են առաջ քաշել։
Այսօր երկրում ոչ թե հերոսները տեղ ունեն, այլ հոմոսեքսուալիստները, ԼԳԲՏ-ն և մնացած ապրելակերպ ունեցող մարդիկ, էս ո՞ւր հասանք, ու դրանով մեզ տանում են Եվրոպա»։
Նա նաև անդրադարձավ տրանսպորտային խնդրին, ասաց՝ իր կառավարման ժամանակ մոտ 70 միլիոն դրամ տրանսպորտից գումար էր գնում քաղաքապետարանի բյուջե․ «Հլը գնացեք, նայեք՝ ինչքան գումար կա հիմա այնտեղ»։
Տեսանյութը՝ այստեղ։