«Եվրադաշինք» կուսակցության ներկայացուցիչ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ գյումրեցիներին հայտնելով, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ամեն ջանք ներ է դնելու արժանապատիվ ավտոկայան ստեղծելու համար․
«Գյումրին արժանապատիվ ավտոկայան չունեցավ երկրաշարժից հետո։ Քաղաքն այդպես էլ չունեցավ մի իշխանություն, որը տարիների ընթացքում պետական իշխանությանը կբացատրեր ու կհասկացներ, որ այսպիսի ավտոկայանը անպատվություն է մեր արժանապատվության հասցեին։ Եվրադաշինքը երաշխավորում է, որ ամեն ջանք դնելու է արժանապատիվ ավտոկայան ապահովելու նպատակով։
Մասնակցե՛ք ավագանու արտահերթ ընտրություններին և քվեարկե՛ք Եվրադաշինքի օգտին»։