«Գյումրու մանկապարտեզները պետք է դառնան անվճար, սա կրկին օրակարգ եմ բերելու»․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյան

«Ապրելու երկիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսում է մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին։

«Գյումրու մանկապարտեզները պետք է դառնան անվճար։ Դեռևս նախորդ տարի որպես ավագանու անդամ նախաձեռնել եմ 2025 թվականի հունվարի 1-ից մանկապարտեզներն անվճար դարձնելու նիստ, որը ՔՊ-ն տապալեց։ Տարեցտարի գույքահարկի ավելացող ֆոնին մարդկանց սոցիալական վիճակն ավելի է վատթարանում։ Այդ գումարները պետք է ծառայեն հենց բանկիչներին։ Համայնքային նոր իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո կրկին օրակարգ եմ բերելու մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցը՝ հենց այս տարի կյանքի կոչելու նպատակով»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել