Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։ Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։

Կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը՝ քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։

Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։

Դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել