Մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ․ առաջիկա օրերի եղանակի մասին

Երևանում մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել