Վարդան Ղուկասյանը ձայնայի ուղերձով դիմել է իր աջակիցներին, երեքշաբթի օրը ԱՄՆ դեսպանատուն գնալու կոչ արել

ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ձայնային ուղերձով դիմել է իր հետևորդներին, կուսակցության անդամներին, վարչության կազմին և իրեն հավատարիմ բոլոր այն հայերին։

Ուղերձում հայտնել է․ «Այս երեքշաբթի՝ մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվում ենք ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ և անաչառ քննություն Վարդան Ղուկասյանի գործով։

Եթե չեք ուզում դառնալ գաղթական ու փախստական ինչպես Արցախի ժողովուրդը՝ մեկ մարդու նման հավաքվում եք Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան առաջ, և պահանջում ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ քննություն Վարդան Ղուկասյանի գործով, ուղերձում ասել է Վարդան Ղուկասյանը։

Ինձ փակելով Հայաստանի վերջն է լինելու։ Ես ուզում եմ՝ դուք չդառնաք Ադրբեջանի մասնիկ, նամանավանդ սա վերաբերում է այն աձանց, ովքեր ունեն վիլաներ, գործարաններ, շքեղ առանձնատներ  ՀՀ-ում, ինչպես նաև շրջաններում։ Այն ինչ տեղի է ունեցել Արցախում դա տեղի է ունենալու Հայաստանում»,-ասել է նա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել