«Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը շարունակում է իր քարոզարշավը՝ գյումրեցիների հետ հերթական հանդիպման ժամանակ նշելով հետևյալը․
«Քաղաքի հետ կապված բոլոր խնդիրներին տեղյակ եմ, ծանոթ եմ։ Սիրելի՛ գյումրեցիներ, էսօր Գյումրին պիտի անի իր քայլը, ու սա շատ կարևոր քայլ է լինելու։ Մեր քաղաքի փրկությունը ճիշտ կազմակերպելն է և փորձել խթանել տուրիզմը, բարեկարգ թաղամասերը հենց նպաստելու են, որպեսզի նույն տուրիզմը զարգանա և նույն տուրիստական կազմակերպություններին հետաքրքրություն լինի բերել Գյումրի, այն ճանաչելի դարձնել բոլորի համար։
Գիտակցաբա՛ր մասնակցեք ընտրություններին»։