Հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժաննա Անդրեասյանը։
«Այսօր առավոտյան տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ խոսում էինք մասնագիտական կրթության և զարգացման մասին։ Օրվա երկրորդ կեսին էլ ուրբաթ օրվա հերթական ընդունելությունն էր աշակերտների և ուսանողների հետ։ Ամեն անգամ այս խոսակցություններից հետո համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք։ Շատ շփվենք նրանց հետ»,-նշել է նա։