Հրդեհի Խորենացու փողոցում, կան տուժածներ

Մարտի 21-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում (մոտ 130 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։25-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետը և ներսում գտնվող ավտոմեքենան։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել