Արթուր Նահապետյանը մարտի 20-ին նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Ծնվել է 1990 թ. սեպտեմբերի 7-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
ՀՀ կառավարության՝ 2025 թվականի մարտի 20-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
08.01.2025-20.03.2025 թթ.
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
2023-2025 թթ.
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր
3․-4 .2023 թթ.
Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր
2020-2023 թթ.
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ դեպարտամենտի պետի տեղակալ
2019-2020 թթ.
ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ
2018-2019 թթ.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ
2017-2018 թթ.
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի դասախոս
2015-2018 թթ.
Շիրակի մարզի դատախազության դատախազ, ապա՝ մարզի դատախազի տեղակալ
2014-2015 թթ.
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
2011-2014 թթ.
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
Կրթություն
2011 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2015 թվականին, նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: