Երկրաշարժի էպիկենտրոնը մարտի 8-ին արձանագրված  M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում է

Մարտի 21-ին՝ տեղական ժամանակով 05:03:21-ին (UTC 01:03:21), Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է M=4.0 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ  երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=40.9220 N, արևելյան երկայնության՝ λ=44.1890 E: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում 2025թ. տարեսկզբից շահագործման հանձնված հայ-չինական ավտոմատացված սեյսմաերկրադինամիկական համակարգը:

Այս մասին հայտնում են ակադեմիայի հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երկրաշարժի էպիկենտրոնը սույն թվականի մարտի 8-ին արձանագրված  M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում է՝ տեղաբաշված  Շենավան-Գոգարան բնագավայրերի մերձակայքում։ Վերջինիս էպիկենտրոնից  շեղված է մոտ 9 կմ հարավ-արևմուտք և նշված երկրաշարժի հետցնցումն է:

Երկրաշարժի մագնիտուդի գնահատված արժեքն ամբողջությամբ բավարարում է տեղի ունեցած հետցնցման առավելագույն մագնիտուդի արժեքին, որը հաստատում է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի  կողմից մարտի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին  հաղորդագրության մեջ բերված սպասվելիք ուժեղագույն հետցնցման կանխատեսումը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել