«Հիմա դուք խոսում եք ոստիկանության գվարդիայի մասին, էս տարվա վերջ պետք է ոստիկանության գվարդիան ձևավորված լինի։
Շատ սիրուն եք դուք ներկայացնում, հակառակ մեր բոլոր պնդումներին, ոստիկանության գվարդիայի պարտականությունների մեջ հետևողականորեն Կառավարությունը չընդգրկեց հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու պարտականությունը»,-այս մասին այսօր՝ մարտի 21-ին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Էս են ոստիկանության գվարդիան ա լինելու, որի հիմք հանդիսացող կարմիր, սև բերետավորները՝ շուրջ 40 հոգի, 2 տարի առաջ հարձակվել էին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա»,-նշեց նա։