««Ռուբեն ջան»-ը ո՞րն է»․ Ռուբեն Մխիթարյանը հրաժարվել է ցուցմունք տալ

«Վարորդական իրավունքից ես զրկված եմ եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 25-ին ստացել եմ վարորդական վկայականը և վարում եմ մեքենան 11 ամիս»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի  թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

Վարորդական իրավունքից զրկվել է, քանի որ բալերը վերջացել էին։

Արձագանքելով լրագրողին, թե քննիչը չի իմացել՝ ում հետ է խոսում, նա ասաց․ «Եթե չգիտես՝ ում ես զանգում, «Ռուբեն ջան»-ը ո՞րն է»։

Նրա ներկայացուցիչ, փաստաբան Բենիկ Գալստյանը լրագրողներին հայտնեց, որ Ռուբեն Մխիթարյանը հրաժարվել է ցուցմունք տալ։

«Մենք խնդրեցինք, չակերտների մեջ, որ մեզ չանհանգստացնեն այս ժամանակահատվածում, եթե կարող են, մեզ էլ, այսպես ասած՝ խոստացան, որ չեն անհանգստացնի»,-ասաց Բենիկ Գալստյանը։

Ավելի վաղ Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ էր հրապարակել, որում քննիչն իրեն հրավիրում էր հարցաքննության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել