Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Սերյոժայի Ղազարյանը և նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Azdarar.am-ից։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ըստ այդմ, հայտնում եմ, որ անհրաժեշտ է ներկայանալ սույն թվականի մարտի 10-ին՝ ժամը 15:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-311-224 հեռախոսահամարին:»,-նշված է հաղորագրության մեջ:
Նշենք, որ նա 1997-1999թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում: 1999-2002թթ. ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում եղել է վաշտի հրամանատար: 2002-2021թթ.` ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար: