Արդարադատության նախարարը հրավիրում է օրենքի նախագծի հանրային քննարկման

Արդարադատության նախարարը հրավիրում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման:

«Հարգելի՛ քաղաքացիներ, իրավաբան գործընկերներ, տնտեսվարողներ և շահագրգիռ հանրություն՝
Վերջերս, Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ:

Մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում պարբերաբար շարունակվում են նախագծի վերաբերյալ քննարկումները և, հատկապես, պնդումները, իբրև թե փոփոխությունների հիմնական նպատակն է պարտադրել մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին վարչական ակտով նախատեսված տուգանքները վճարել մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը:

Որևէ միտում չի եղել պարտադրել ձեզ տուգանքներ կամ այլ դրամական պահանջներ վճարել՝ չսպասելով դրա կապակցությամբ դատական ակտի կայացմանը, և նման միտում օբյեկտիվորեն չէր կարող լինել:
Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ՝

Կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը մեր բոլոր նախաձեռնությունների, այդ թվում այս նախագծի վերաբերյալ: Ուստի, մեր կողմից նախատեսվում է իրականացնել հանրային քննարկում, որին կարող եք մասնակցել յուրաքանչյուրդ՝ գրանցվելով այս ուղերձին կից ներկայացված հղումով:

Եղե՛ք իրազեկ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել