Մարտի 19-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ ծուխ է նկատվում։
Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Hyundai» (վարորդ՝ Վ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Դեպքի վայրում (երթևեկելի հատվածում) հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։
«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և«Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Օ․-ն (ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։