«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 18-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 1-3 փողոցների, Որմնադիրներ, Խորենացու 4 նրբ., Օստրովսկի, Խորենացու 207-236 տների, Սասունցի Դավթի 70/1-70/3 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 18-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական, Շինարարների 13-22 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին 10:00-15:00-ն կդադարեցվի Փարաքար գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին 10:15-20:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սաթյան, Գետափնյա, Ա.Բակունցի փողոցների, Գորիս Գյուղի, Մ.Սարյան 17 շենքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին 10:30-16:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Ավ.Իսահակյան, Շինարարներ, Ուսանողական փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: