ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 17-ին, կազմել է 392.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.6 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (աճել է 1.05 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.94 դրամ (աճել է 1.95դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.67 դրամ (աճել է 0.10 դրամով):