Արա Ներսիսյանը նշանակվել է Երևանի «Ավան» առողջության կենտրոնի տնօրեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 14-ին որոշում է ստորագրել, որով Արա Ներսիսյանը նշանակվել է Երևանի «Ավան» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 26-ի N 518-Ա որոշման հ. 2 հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի «Ավան» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի մարտի 12-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 5 որոշումը և մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը՝

1. Արա Նելսոնի Ներսիսյանին՝ 2025 թվականի մարտի 14-ից նշանակել Երևանի «Ավան» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում, կնքելով նրա հետ աշխատանքային պայմանագիր 5 (հինգ) տարի ժամկետով՝ 2025 թվականի մարտի 14-ից 2030 թվականի մարտի 14-ը ներառյալ՝ ազատելով նրան նույն ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից:

2. Աշխատավարձն՝ ըստ հաստիքացուցակի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել