«Գործողությունը ֆինանսավորման բացակայության պատճառով չի իրականացվել»․ իրավաբանը՝ ՄԻՊ ազգային ռազմավարության մասին

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 գործողությունների ծրագրում կարևոր տեղ է հատկացված պատերազմից տուժած անձանց և գերությունից վերադարձած անձանց, զինծառայողների աջակցությանը։

Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավաբան Մարիաննա Ավագյանը նշում է, որ գործողություն 5․1-ը նախատեսում է պատերազմից տուժած անձանց և նրանց ծնողներին անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնության տրամադրում։

«Ցավոք, պետք է փաստել, որ այս գործողությունը ֆինանսավորման բացակայության պատճառով չի իրականացվել։ Նշված գործողությունն ունի կարևոր նշանակություն, քանի որ պատերազմից տուժած անձինք և նրանց ընտանիքի անդամները կարող են ունենալ հոգեբանական լուրջ խնդիրներ, որոնք կարիք ունեն մասնագիտական աջակցության։ Նշված գործողության չկատարումը կարող է առաջ բերել հոգեկան առողջության ոլորտում լուրջ խնդիրների, ներառյալ՝ կյանքի որակի վատթարացում, անաշխատունակության նվազեցում, սոցիալական մեկուսացում, ընտանեկան խնդիրների առաջացում»,-նշեց իրավաբանը։

Նա ընդգծում է, որ երկարատև հեռանկարում սա կարող է առաջ բերել ծանր սոցիալական և տնտեսական հետևանքների, ինչպես անհատների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել