Դատավորի պաշտոնում նշանակելու համար Հանրապետության նախագահին է առաջարկվել Արման Բաբախանյանի թեկնածությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին է առաջարկվել Արման Բաբախանյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհրդի մարտի 17-ի որոշման մեջ ասվում է․

«2025 թվականի մարտի 17-ին, դռնփակ նիստում, քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1․Հանրապետության նախագահին առաջարկել Արման Արսենի Բաբախանյանի թեկնածությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2․Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արման Արսենի Բաբախանյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել