Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը, սույն թվականի մարտի 15-ից ազատվելով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում, իսկ Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանը սույն թվականի մայիսի 1-ից ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Անդրեասյանը և Տ. Վարդան քահանա Հայրապետյանը սույն թվականի մարտի 14-ից ծառայության են կոչվել ԱՄՆ հայոց արևելյան թեմում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել