Անշուշտ, ընդունելի են հաստատություններում խնամարկյալի մահվան դեպքով լրագրողների հարցումները լիազոր մարմնից և դրանց վերաբերյալ հրապարակումներ կատարելը:
Բայց ուզում եմ հասկանալ, թե ինչը կարող է ստիպել լրագրողին գրել.
«XXX մանկատանը հայտնաբերվել է երեխայի դի»:
Այս մասին գրառում է արել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
Ցավալին այն է, որ նման հրապարակումներ կատարողները վստահաբար լավատեղյակ են, որ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներ, և ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։
Հարգելի գործընկերներ, մասնագիտական բարեվարքության նորմերը վաղուց դարձել են մեր առօրյա աշխատանքի համար խիստ պահանջված:
Հ.Գ. շնորհակալություն այն լրագրողներին, ովքեր իրենց հրապարակումները կատարել են ԱՍՀՆ խոսնակից պարզաբանումներ ստանալուց հետո»,-նշել է նա։