«Ամեն ինչ կարող է տեղի ունենալ․ կարող է պայմանագիրը ստորագրելու ժամանակ գրիչներով մարդիկ հարձակվեն իրար վրա»․ Ալեն Սիմոնյան

Վտանգ չկա՞, որ մենք մեր ստանձնած պարտավորությունները պարտաճանաչ կկատարենք, իսկ Ադրբեջանը չի կատարի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում։ Այս մասին լրագրողներից մեկը հարց ուղղեց Ալեն Սիմոնյանին։

ԱԺ նախագահը ասաց, որ ոչինչ պետք չէ բացառել․ «Խելագարության կանխավարկածից ենք խոսում, որը միշտ կա։ Ես չեմ ասում՝ չկա, ինքը միշտ կա մեր աշխարհում։ Վերջին 5-7 տարում բոլոր անհավանական բաները տեղի են ունեցել․ ռուսները ուկրաինացիների հետ են պատերազմում, կանադացիները ամերիկացիների հետ են պատերազմում։

Իհարկե, ամեն ինչ կարող է տեղի ունենալ, կարող է պայմանագիրը ստորագրելու ժամանակ գրիչներով մարդիկ հարձակվեն իրար վրա»։

Սիմոնյանի դիտարկմամբ՝ սա չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չպետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել