Այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին, թե իբր հայկական կողմը կրակել է այդ երկրի մարտական դիրքերի ուղղությամբ, ասաց, որ իր կարծիքով դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հաստատելու համար․ «Ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա։ Սա իմ համար զարմանալի ա, էլ չեմ ասում, որ մեր ընդդիմադիր գործընկերները և մեր ընդդիմախոսները մեզ հակառակի մեջ են մեղադրում , ասում են՝ Ադրբեջանի նախագահն ինչ ասում է, դուք էդ եք անում։
Ստացվում ա, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ նման հայտարարություն անելով հանդերձ»։
Սիմոնյանը հիշատակեց փաստը, որ ԵՄ դիտորդները ևս հայտարարություն են արել, որ կրակոցներ չեն եղել։