Օպերատորի թափուր հաստիք Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայում

Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան փնտրում է կազմակերպված և պատասխանատու օպերատոր՝ թիմին միանալու համար։

Աշխատանքի նկարագրություն՝

Օպերատորը ապահովում է հրապարակվող նյութերի տեսանկարահումը՝ աշխատելով լրագրողների, խմբագիրների և մարքեթինգային թիմի հետ։

Պահանջվող որակավորումներ՝

  • դաշտային աշխատանք կատարելու պատրաստակամություն ու փորձ,
  • աշխատանքային պայմաններում ճկունություն ու արագ կողմնորոշում,
  • տեսանյութերի և լուսանկարների մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի  իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • լրատվականում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք՝

  • հետաքրքիր և դինամիկ աշխատանք լրատվական ոլորտում,
  • մասնագիտական աճի հնարավորություն,
  • ընկերական և պրոֆեսիոնալ թիմ։

Եթե դուք հետաքրքրված եք այս աշխատանքով, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը (CV) էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Վերնագրում նշեք «Օպերատոր»։

Դիմումների վերջնաժամկետ՝ մարտի 31։

Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ստեղծվել և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել